Նախօրեին ռեփեր Դռեյքը և Թեյլոր Սվիֆթը իրենց ինստագրամյան հարթակում հրապարակել են համատեղ լուսանկար, որը հարցեր է առաջացրել հետևորդների մոտ։
«Նրանք շատ քնքուշ են, որպեսզի հասկանան համառ աշխատանքի գինը»,- գրառել է լուսանկարի տակ ռեփերը։
Երկրպագուներից շատերը կասկածում են, որ սա նոր համատեղ երգի գովազդ է պարզապես․ սակայն հայտվեցին նաև հետևորդներ, որոնց մեջ հարց է առաջացնում նրանց չափազանց մտերմիկ լուսանկարը։
Հիշեցնենք, որ Թեյլորի և Դռեյքի սիրավեպին կասկածում էին դեռ 2016 թվականից, երբ ռեփերը իր ծնողների հետ ծանոթացրեց երգչուհուն, սակայն ավելի ուշ երկուսն էլ կատակել են՝ ասելով, որ նրանց մեջ ընկերությունից, բացի ուրիշ ոչինչ չի կարող լինել։