Հանրաճանաչ արտիստներ Բիլի Այլիշը, Թեյլոր Սվիֆթը և Շոն Մենդեսը MTV Europe Music Awards-ում արժանացել են գլխավոր մրցանակների:
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը հաղթել է միանգամից երկու անվանակարգերում՝ «Լավագույն նոր կատարող» և «Լավագույն երգ» (Bad guy):
Կանադացի երգիչ Շոն Մենդեսը պարտվել է «Լավագույն երգ» անվանակարգում, սակայն դարձել է 2019 թվականի «Լավագույն արտիստ»:
Ամերիկացի քանթրի-կատարող Թեյլոր Սվիֆթի ME! տեսահոլովակը հաղթել է «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում:
Այս տարի հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել իսպանական Սևիլիայում: «Լավագույն փոփ երգչուհի» է ճանաչվել ամերիկուհի Հոլզին:
Երկրպագուների ամենամեծ բանակի համար մրցանակ է ստացել հարավկորեական BTS խումբը, իսկ «Հիփ-հոփ ժանրի լավագույն կատարող» է ճանաչվել Նիկի Մինաժը: