Ժողովրդականություն վայելող երգիչներ Բիլի Այլիշը, Թեյլոր Սվիֆթը եւ Շոն Մենդեսը գլխավոր պարգեւներն են ստացել MTV Europe Music Awards արարողությանը։
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը հաղթել Է միանգամից երկու անվանակարգում՝ լավագույն «նոր» կատարող եւ լավագույն երգ ("Bad guy"): Կանադացի կատարող Շոն Մենդեսը պարտվել Է «Լավագույն երգ» անվանակարգում, բայդ փոխարենը դարձել Է 2019 թվականի «Լավագույն արտիստը»: Ամերիկացի քանթրի-կատարող Թեյլոր Սվիֆթն ստացել Է լավագույն տեսահոլովակի համար սահմանված մրցանակը, այդ պարգեւին արժանացել Է ME! երգի նրա հոլովակը:
Այս տարի հեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվել Է Իսպանիայի Սեւիլիա քաղաքում: Լավագույն փոփ-երգչուհի Է ճանաչվել ամերիկուհի Հոլզին, երկրպագուների ամենամեծ բանակի համար պարգեւն ստացել Է BTS հարավկորեական խումբը, իսկ հիփ-հոփ ժանրում լավագույն երգչուհի Է դարձել Նիկի Մինաժը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: