«Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի աստղ, նախաձեռնող Քիմ Քարդաշյան-Ուեսթը դոլարային միլիարդատեր է դարձել իր կոսմետիկայի ապրանքնաիշի շնորհիվ, գրում է TMZ-ն։
Coty բյութի հսկան այժմ Քիմ Քարդաշյանի «KKW Beauty» ընկերության 20 տոկոսի սեփանակատերն է։ Գործարքի արժեքը կազմել է 200 մլն դոլար։ Coty-ն այդ կերպ Քարդաշյանի ապրանքանիշի ամբողջական արժեքը գնահատել է մեկ միլիարդ դոլար։ Լիցենզիոն համաձայնագիրը կներառի ապրանքների նոր կատերգորիաների մշակում, այդ թվում անձնական հիգիենայի պարագաներ եւ մազերի ու եղունգների խնամքի համար նախատեսված ապրանք։
2019թ.-ի նոյեմբերին Coty-ն գնել է նաեւ Քիմի քրոջ՝ Քայլի Ջենների բյութի նախագծի բաժնետոմսերի մի մասը։ «Այս գործարքը նման է նրան, որը Coty-ն կնքել է Քայլիիի հետ։ Միակ տարբերությունն այն է, որ Coty-ն այժմ պատկանում է Քիմի բիզնեսի ավելի քիչ մաս ի տարբերություն Քայլիի բիզնեսում մասնակցության»,- ասել է Coty-ի գլխավոր տնօրեն Փիթեր Հարֆը։
Ավելի վաղ «KKW Beauty»-ի արտադրողը՝ «Seed Beauty» ընկերությունը, հայց է ներակայացրել Քիմ Քարդաշյանի դեմ կոմերցիոն գաղտնիքը նացահայտելու համար։ Գործը դատարանում հաղթել է «Seed Beauty»-ն, սական դա չի խանգարել Coty-ի հետ գործարքի կնքմանը։