Ռեփեր Քանյե Ուեսթը նոր տուն է գնել Քիմ Քարդաշյանի առանձնատան կողքին. այս մասին հայտնում է TMZ-ը:
Հավանաբար ռեփերը ծրագրում է այս կերպ իր համար հեշտացնել Քիմի հետ հարաբերությունները և իր երեխաներին մեծացնելու գործը: Առանձնատունն արժե 4,5 միլիոն դոլար և գտնվում է Քարդաշյանների տան դիմացի փողոցում: Տունն ունի հինգ ննջասենյակ:
Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանը ցանկանում է շարունակել իր կյանքը որպես պաշտոնապես «ազատ» կին՝ չնայած Քանյե Ուեսթի՝ վերադառնալու խնդրանքին: