Սեքսուալ լինելու համար պարտադիր չէ լինել երիտասարդ ու ընդունված չափանիշներով գեղեցիկ: Բավական է միայն տիրապետել մի քանի գաղտնիքների, որոնց թոփ 5-յակը Ձեզ է ներկայացնում LN-ը:
1. Շատ կանայք կարծում են, որ մերկությունը ուղիղ համեմատական է սեքսուալությանը: Սա միանգամայն սխալ մոտեցում է: Փորձը ցույց է տալիս, որ տղամարդը կնոջ մեջ փնտրում է գաղտնիք, ու միանգամից բոլոր խաղաքարտերը սեղանին դնող կինը նրա համար դառնում է անհետաքրքրիր ու ոչ գայթակղիչ: Հագուստը սեքսուալության գլխավոր բաղադրատարրերից է, որը տեղ է թողնում տղամարդու երեւակայութ յան համար:
2. Սառած ու ասես միայն գայթակղելու մասին մտածող հայացքը գրավիչ չէ արդեն վաղուց: Սեքսուալ կնոջ հայացքը պետք է կենդանի լինի, այն պետք է տանի իր հետևից, կանչի, ստիպի դիմացի տղամարդու սրտին ավելի արագ բաբախել:
3. Կոտրատվելն ու կոնքերն ինտենսիվ շարժելը չէ, որ սեքսուալ է. դա անգամ ծիծաղելի է: Սեքսուալ կինը թեթև է քայլում, ազատ, ուղիղ մեջքով ու բարձր պահած գլխով:
4. Սեքսուալության մյուս կարևորագույն բնորոշիչը ձայնն է: Պետք չէ անիմաստ երանգներ հաղորդել ձայնին' փորձելով նմանվել ինտիմ ծառայությունների գովազդներին. դա տգեղ է: Խոսեք բնական ձայնով, բայց հնարավորինս ցածր ու դանդաղ: Երբեք մի բարձրացրեք ձայնը, հավատացեք, որ հենց դա կստիպի Ձեզ լսել:
5. Եվ վերջապես, ամենակարևորը սեքսուալ էներգիան է, որ կա յուրքանչյուրիս մեջ: Այն պարզապես արթնացնել է պետք: Մշտապես խնամված եղեք ու ունեցեք ներքին մի համոզում, որ Դուք անսահման սեքսուալ եք: Այդ միտքն է հենց, որ սեքսուալ փայլ կհաղորդի Ձեր աչքերին, որը չի վրիպի տղամարդու ուշադրությունից: