Սեքսուալ գրավիչ լինելը մի այնպիսի հատկություն է, որն անհրաժեշտ և արդիական է յուրաքանչյուր կնոջ համար: Կնոջ գրավչությունը չի սահմանափակվում միայն նրա արտաքին գեղեցկությամբ: Ցանկության դեպքում յուրաքանչյուր կին կարող է գրավիչ լինել: Բնությունը յուրաքանչյուր կնոջ օժտել է տղամարդկանց դուր գալու, նրանց սերը նվաճելու, դեպի իրեն ձգելու, հրապուրելու ունակությամբ: Հարկավոր է միայն բացահայտել և խելացիորեն կիրառել այդ պոտենցիալը:
Սեքսուալ մարդիկ ունեն մագնիսի նման ձգողական ուժ: Կնոջ սեքսուալությունը ենթադրում է ավելի կանացիություն, քան գեղեցկություն: Չէ՞ որ շատ կան արտաքնապես ոչ այնքան գեղեցիկ կանայք, որոնք, սակայն, չափազանց սեքսուալ են ընկալվում տղամարդկանց կողմից: Նրանց սեքսուալության ամբողջ գաղտնիքը կայանում է առեղծվածային լինելու մեջ: Նման կինն ունի այնպիսի գրավչություն, որը պակասում է շատ գեղեցկուհիներին: Նա բաց է, սակայն դրա հետ մեկտեղ նրա մեջ կա գաղտնիություն, որն այդքան տղամարդիկ ցանկանում են բացահայտել: Նրանից բխում են հզոր էներգետիկ լիցքեր, նա զգայուն է և ի ցույց չի դնում իր զգացմունքները: Հանգիստ ու մեղմ պահվածքն ավելի է ձգում տղամարդկանց, քան սեփական ցանկությունների մասին բացահայտ հայտարարելը:
Կանացի ձգողությունը բարդ հասկացողություն է: Այն իր մեջ է ներառում ոչ միայն արտաքին հմայքը, այլև գրավիչ պահելաձևը, կեցվածքը, քայլվածքը, ժեստերը, դիրքերը, ձայնի տեմբրը, հոտը, հայացքը, աչքերի փայլը և հոգեվիճակը: Գեղեցիկ արտաքին ունենալը դեռ բավական չէ:
Ոչ այնքան արտահայտիչ արտաքինով, սակայն իր ներքին գրավչությունը շահեկանորեն ընդգծող կինը հաճախ ավելի հրապուրիչ է թվում, քանի որ նա գերազանց տիրապետում է իր մարմնի և հագուստի «լեզվին». նա ավելի մեծ հաջողություն ունի տղամարդկանց մոտ, քան այն գեղեցկուհին, ով վանում է տղամարդկանց իր գոռոզությամբ և գաղափարապես հավասար շփվելու անկարողությամբ:
Կնոջ ներքին գրավչության հիմքն ամենից առաջ իր գրավչության և սեքսուալության նկատմամբ ունեցած վստահությունն է, հոգեկան ներդաշնակությունը, ինչպես նաև սերը կյանքի և մարդկանց հանդեպ:
Տղամարդկանց շատ են դուր գալիս կանայք, ովքեր սիրում են սեքսը և կարողանում են անկողնում անկաշկանդ և հմուտ սիրուհիներ լինել: Տղամարդկանց կարծիքով՝ հմայիչ կանայք ավելի հաճախ են սեքսով զբաղվում, ավելի շատ են նրա մասին մտածում և խոսում: Նշվում է նաև, որ սեքսուալ կանայք ավելի հաճախակի են ռոմանտիկ գրականություն կարդում և ռոմանտիկ ֆանտազիաներ ունենում: Տղամարդիկ պաշտում են այն կնոջը, ով ունակ է նախաձեռնություն ցուցաբերել սեքսի մեջ և կիսել իր սերը ինքնաբուխ սեքսի հանդեպ: Սեքսուալ գրավիչ կինը կարողանում է հաճույք ստանալ սեքսից և չամաչել դրանից. նա չի վախենում ցուցադրել իր ցանկությունները, սակայն նա դա անում է նրբանկատորեն և չպարտադրող կերպով, հաճախ նույնիսկ՝ ենթագիտակցաբար:
Երբ տղամարդը տեսնում է, որ կինը նրան ցանկանում է, դա նրա վրա գրգռիչ ազդեցություն է թողնում:
Սեքսուալության վրա դրական է ազդում հումորի զգացումը և կյանքի գեղեցիկ պահերով ուրախանալու ու հաճույք ստանալու կարողությունը: Կնոջ՝ տղամարդ ընտրելու կարողությունը ուժեղացնում է նրա ցանկահարույց լինելը: Շատ տղամարդկանց, մեծ մասամբ, դուր է գալիս, երբ կինը հեշտությամբ է կոնտակտի մեջ մտնում նրա հետ, բայց միաժամանակ անհասանելի է լինում այլ տղամարդկանց համար: Սակայն, եթե նա բոլորի համար է անհասանելի, առանց բացառության, դա սթափեցնում է: Տղամարդկանց դուր չեն գալիս այն կանայք, ովքեր չեն սիրում սեքսը (կամ ձևացնում են), բացասաբար են արտահայտվում սեքսի մասին, այդ մասին զրույցի ընթացքում իրենց ամոթխած են պահում, ցույց են տալիս, որ իրենք սեքսով զբաղվելու ցանկություն չունեն, քննադատում են տղամարդու սեքսուալությունը: Տղամարդիկ չեն սիրում իրենց նկատմամբ անտարբեր կանանց :
Տղամարդկանց կարծիքով՝ սեքսուալ գրավչությունն այն է, ինչ առավել մոտ է կնոջ բնական տեսքին: Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում. «Ոչ մի հագուստ այնպես չի գեղեցկացնում կնոջը, ինչպես դրա բացակայությունը»: