39-ամյա Քորթնի Քարդաշյանը կիսվել է գաղտնիքներով, որոնք կօգնեն մերկ վիճակում  տպավորիչ տեսք ունենալ։

Ռեալիթի շոուի աստղը պատմել է, թե ինչպես է խնամում մարմինը։ Քորթնին մաշկը հարթ եւ փափուկ է դարձնում սկրաբի օգնությամբ։ Նա խորհուրդ է տալիս ընտրել մաշկի համար անվնաս միջոցներ։

Քարդաշյանի խոսքերով մաշկի խնամքի կարեւորագույն մաս է կազմում խոնավեցումը։ «Փայլուն մաշկ ունենալու համար գոնե օրը մեկ անգամ պետք է այն խոնավեցնել», - նշել է Քորթնին իր նոր՝  Poosh կայքի նոր հոդվածում։

Աստղը քսուքին ավելացնում է մի քանի կաթիլ յուղ, որպեսզի ավելի լավ հարթեցնի մաշկը։

Քորթնին նաեւ խորհուրդ է տվել օրգանիզմում պահպանել ջրի բալանսը եւ օրը 20 բաժակից ոչ պակաս ջուր խմել։ Նա հուշել է փոքրիկ խորամանկություն, որը թույլ է տալիս պատասխանատու պահերին սեքսուալ տեսք ունենալ։

«Գաղտնիք չէ, որ լուսավորությունը մեծ դեր է խաղում։ Հատկապես, երբ դու մերկ ես եւ ցանկանում ես ավելի լավ երեւալ։ Վառ, տաք լույսը ծածկում է ցելյուլիտը, իսկ կիսախավարը՝ ընդգծում է ամեն ինչ։ Այստեղից հետեւություն․ մի արհամարեք մոմերը», - բացատրել է Քիմ Քարդաշյանի քույրը։

 

Նյութի աղբյուրը՝ news.am-ի։