Մոսկվայի շրջանի բնակիչուհիներից մեկը պատմել է, որ AliExpress-ից 400 ռուբլով գնված չինական տեսախցիկը լուսանկարել է իրեն և նկարները տեղադրել չինական կայքերում: Այս մասին հայտնում է «Новости Москвы» տելեգրամյան ալիքը։

Ռուս կնոջ խոսքով՝ սարքը գնել էր՝ շանը հսկելու համար։ Սակայն շուտով պարզել է, որ այդ ամբողջ ընթացքում տեսախցիկը հեռարձակում է իր մերկ պատկերները մեծահասակների համար նախատեսված չինական կայքերում։

Ըստ AliExpress-ի նկարագրության՝ կինը գնել է «խելացի տան» համար տեսահսկման տեսախցիկ, որն ունի Wi-Fi–ով տվյալների փոխանցման գործառույթ։