Համարվում է, որ ֆրանսուհիները գայթակղության արվեստը հասցրել են կատարելության: Այժմ նրանք որոշել են կիսվել իրենց հաջողության գաղտնիքներով: Ներքնազգեստի և սեքսուալ խաղալիքների վաճառքով զբաղվող ընկերությունը անցկացրել է սեփական հետաքննություն՝ գտնելու ֆրանսուհիների սեքսուալության գաղտնիքը:
Արդյունքում պարզվել է, որ ֆրանսուհիները տիրապետում են սեքսուալության 10 գաղտնիքների, որոնք հաստատ կօգնեն հաջողության հասնել:
1. Անչափ կարևոր է կնոջ քայլվածքը: Կզակը պետք է լինի բարձր, ուսերը՝ ուղիղ, մի ոտքը՝ մյուսի դիմաց:
2. Նրբագեղություն: Կանանց մեծ մասին հենց դա է պակասում:
3. Լինել լեդի: Ձեր ասպետին գտնելու համար անհրաժեշտ է իսկական լեդի լինել:
4. Հրաժեշտ տալ զուգագուլպաներին՝ նախապատվությունը տալով գուլպաներին: Միաժամանակ անհրաժեշտ է դրանք հագնել հենց նրա ներկայությամբ՝ ներկայացնելով փոքրիկ շոու:
5.Օգտագործել նրան: Թեև կինը կարող է կոճկել իր զգեստի կոճակները, բայց ավելի լավ է տղամարդուն դիմի:
6. Դեն նետել տատիկի ներքնազգեստը և դրանք փոխարինել սեղմիրաններով և այլ գայթակղիչ տարրերով:
7. Ոչ մի գիշերազգեստ: Համաձայն հարցումների՝ ֆրանսուհիները սիրում են կամ մերկ քնել, կամ այնպես հագնվել, որ անմիջապես նրանց մերկացնելու ցանկություն առաջանա:
8. Քաղցր դառնալ: Կնոջ մարմինը պետք է այնպես բուրի, որ նրա մոտ այն փորձելու ցանկություն առաջանա:
9. Առանց ամոթի սիրաբանել: Այդ հնարքը կարելի է փորձել տոնական ընթրիքի ժամանակ՝ ձեռքը դնելով ամուսնու ոտքին:
10. Խաղալիքները միայն երեխաների համար չեն: Ինտիմ խաղալիքները անկողնում կամրացնեն հարաբերությունները: