47-ամյա Շարլիզ Թերոնը միշտ ձիգ ու սլացիկ տեսք ունի։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ հերթական հերոսուհուն մարմնավորելու համար պատրաստ է 15 կգ-ով ավելացնել քաշը։ Օսկարակիր դերասանուհին, լավ է սնվում եւ կանոնավոր մարզվում է, որպեսզի պահպանի մարզավիճակը։ Ներկայացնում ենք Շարլիզ Թերոնի հինգ սկզբունքները, որոնք օգնում են նրան սլացիկ մնալ:
Նա նախընտրում է օրգանական սնունդ
Թերոնը նախընտրում է օրգանական բանջարեղենը եւ բարձր սպիտակուցային սնունդն ու խուսափում է վերամշակված եւ տապակած սնունդից: «Ես պատրաստ չէի, թե ինչպես կազդի այդ քանակությամբ վերամշակված սննդամթերքն իմ տրամադրության վրա, եւ առաջին անգամ ես զգացի դեպրեսիա», - ասել է նա:
Նա պահպանում է հիմնականում բուսական սննդակարգ
Իր կանոնավոր սննդակարգում Թերոնը նախընտրում է բուսական ծագմամբ, վեգան հում սնունդ: Նա կարող է շատ խիստ չլինել, բայց փորձում է ուտել վեգանական սնունդ, երբ հնարավոր է: Նրա խոսքով՝ բուսական սննդակարգն օգնում է իրեն լավ զգալ եւ նիհարել։
Նա սիրում է ակտիվ լինել
Թերոնը միշտ ակտիվ է եղել, բայց պիլատեսի հետ նրա ծանոթությունը փոխեց խաղի կանոնները։ «Այն ամբողջովին փոխեց իմ մարմինը», - նշել է նա: «Ես միշտ հաշվարկում եմ իմ ակտիվությունը։ Եթե շատ չշարժվեմ, չեմ կարող շատ ուտել»: Երբ Թերոնը չի զբաղվում պիլատեսով, նախընտրում է ուժային յոգա եւ հեծանիվ վարել կամ ժամանակ անցկացնել մաքուր օդին։
Նա հիմնականում խուսափում է ալկոհոլից
Թերոնը խուսափում է ալկոհոլից, երբ կարողանում է։ «Երբ ես առողջ սնվում եմ, բավականաչափ քնում եմ եւ չեմ խմում ալկոհոլ։ Շատ լավ տեսք եմ ունենում։ Այդ ժամանակ ես ամենաերջանիկ եմ, եւ կարծում եմ, որ դա երեւում է»:
Նա որոշ զիջումների ամեն դեպքում գնում է
Ինչպես մոլորակի յուրաքանչյուր մարդ, Թերոնն էլ ժամանակ առ ժամանակ ինքն իրեն հաճույք է պատճառում: Կողիկներն ու Flamin' Hot Cheetos-ը նրա սիրելի ուտելիքներից են: Մի պահ դերի համար նա ստիպված է եղել գիրանալ գրեթե 15 կգ: «Ես շատ էի ուտում, բայց իմ սիրելի «նարկոտիկը» կարտոֆիլի չիփսն է», - հայտարարել է նա: «Դրանք ամենուր էին։ Ես պայուսակն ունեի մեքենայի մեջ, լոգարանում, խոհանոցում, բազմոցին։ Ուր էլ որ գնում էի, ամենուր չիփսով տոպրակներ կային»։
NEWS.am