Ինչպե՞ս վարվել, ու՞մ դիմել, էսթետիկ բժշկության գեղեցիկ պատկերացումներն ու արդյունքները սեփական արտաքինի վրա իրապես զգալու ու գնահատելու համար:


Լիլիթ Թումանյան` բժիշկ, ով ի զորու է իրագործել ցանկությունների այն լայն շղթան, որն իրոք կնոջը տալիս է երջանիկ լինելու կարևորագույն զգացումը: Այս նուրբ ու քնքույշ բժիշկը շուրջ երկրորդ տասնամյակն է, ինչ գեղեցկություն ու հմայք է պարգևում ոչ միայն հանրային ճանաչում ունեցող մարդկանց, այլ նաև մեր քաղաքի բազմաթիվ կանանց ու աղջիկների: Նա ընգրկված է մեր քաղաքի ամենապահանջված բժիշկների ցանկում: 2014 թ-ին ճանաչվեց որպես ՀՀ էսթետիկ բժշկության ոլորտի լավագույն մասնագետ: Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի գլխավոր բժիշկն է, ինչպես նաև հանդիսանում է արտասահմանյան էսթետիկ բժշկության ոլորտի մի շարք ընկերությունների փորձագետը:


- Ովքե՞ր են դասվում Ձեր սիրելի պացիենտների թվին


- Անկեղծ ասած չեմ կարող առանձնացնել իմ պացիենտներին` սիրելի ու չսիրված: Յուրաքանչյուր պացիենտ ինձ համար առանձնահատուկ է: Կարծում եմ իմ աշխատանքում ամենակրևորը երկկողմանի հիմնական նպատակն է, որը համախմբում է ինձ և պացիենտին` ստանալ սպասվող արդյունքը:


- Ի՞նչն եք հատկապես կարևորում կնոջ արտաքինում


- Ես բժիշկ եմ, ուստի առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում մաշկի վիճակին, ատամներին, մազերին և ինչու ոչ նաև եղունգներին, որոնք շատ բան են ասում մարդու մասին:


- Ունե՞ք արդյոք սեփական գեղեցկության բանաձև, որը կիրառում եք


- Չկան գեղեցիկ լինելու պատրաստի բանաձևեր: Գեղեցկության զգացողությունը թաքնված է արտաքինի և ներքինի ներդաշնակության մեջ: Սովորաբար ինչպես մարդն իրեն զգում է , այնպես էլ շրջապատն է նրան ընկալում:

 

- Ի՞նչն է Ձեզ առավել դուր գալիս ժամանակակից էսթետիկ բժշկության մեջ


- Այսօր էսթետիկ բժշկությունը մարդուն տալիս է անսահմանափակ հնարավորություններ պայքարել ժամանակի գործոնի ազդեցության դեմ, ինչպես նաև բարելավել սեփական արտաքինը: Ժամանակը, ոչ ճիշտ ապրելակերպը, առօրյա հոգսերն ու կյանքի արագ ռիթմը իրենց ազդեցությունն են թողնում մարդու արտաքինի վրա: Բայց սա 21-րդ դարն է և այսօր անհնարին գրեթե ոչինչ չկա: Տեսնում ես մարդուն փորձում գուշակել նրա տարիքը, սակայն շատ հաճախ սխալվում էս, քանի որ գիտության և բժշկության վերջին ձեռքբերումներն ուղղակի հրաշքներ են գործում: էսթետիկ բժշկությունը շատ կարճ ժամանակահատվածում հասցրեց նվաճել աշխարհը, գրավեց մարդկանց ուշադրությունն իր նուրբ ու գեղագիտական արդյունքներով` հնարավորություն տալով ոչ վիրահատական ճանապարհով իրականացնել այնպիսի միջամտություններ, որոնք նախկինում կատարվում էին բացառապես պլաստիկ վիրահատական ճանապարհով:


- էսթետիկ բժշկության մեջ կա՞ն մեթոդներ որոնք առավել էք գերադասում


- Էսթետիկ բժշկության մեթոդներն ու դրանց կիրառումը կատարվում է ըստ հստակ ցուցումների: Սակայն պրակտիկայում ես ամենից հաճախ կիրառում եմ ներարկումային միջամտությունները, որոնք հնարավորություն են տալիս ստանալ առավել արտահայտված արդյունք հաշված րոպեների ընթացքում: Առավել գերադասում եմ այն միջամտությունները, որոնք ուղղակի և անուղղակի կապված են տարիքային փոփոխությունների հետ` միմիկական կնճիռներ, դեմքի, շրթունքների, այտերի մոդելավորում և այլն: Իհարկե յուրաքանյուր դեպք պահանջում է խիստ անհատական մոտեցում և բուժման առանձնահատուկ տակտիկա:


- Որո՞նք են Ձեր հետագա քայլերը:


- Մեր առաքելությունն առաջին հերթին որակյալ ծառայությունների մատուցմն է հանրությանը: Այս առումով մեզ համար առաջին տեղում է մեր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և իրարկե նրանց մարդկային հատկանիշները, չէ որ բժիշկ լինելը դա ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև կոչում: Նպատակներ և ապագայի ծրագրեր կարծում եմ շատերն ունեն, այստեղ ամենակարևորն է չսխալվել և քայլել այն ուղղով, որը տանում է դեպի դրանց իրականացմանը: