Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է օդանավականայում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին դիմակ է կրում, ինչի մասին գրել է մեկնաբանություններում։ «Ես հասկանում եմ, որ այս տեսքը բոլորովին էլ այն չէ, ինչ մենք սիրում ենք, կամ ինչպես մեզ կուզենային տեսնել: Ու վստահ էսպես չարժի գնալ Օսկարի մրցանակաբաշխությանը։ Այն որեւէ աղերս չունի «գեղեցկության» ու ոճային լինելու փաստի հետ, ԲԱՅՑ, այս դիմակը ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ Է արդեն համաշխարհային տարածում ստացող համաճարակը... Նախ` պաշտպանում է ձեզ, եւ երկրորդ, որն ըստ իս ավելի կարեւոր է, թույլ չի տալիս, որ դուք ակամայից վնասեք մնացածներին... Ճամփորդական ատրիբուտների մեջ այս ընթացքին ավելացան այս դիմակներն ու ռետինե ձեռնոցները: Առողջ ու պաշտպանված եղեք»,- գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ձմեռային հագուստով էր։ «Երեխայի պես էի ուրախացել երեկվա ձյունից: Վատ տրամադրությունս առավոտ վաղ սրբեց-տարավ։ Ամեն ծառի եւ ճյուղի վրա մի ամբողջ ու չկրկնվող նկարչություն. Աստվա՜ծ իմ, որքան գեղեցիկ ես ստեղծել աշխարհը, որքան բազմազան ու չկրկնվող: Աշխարհում չկա իրար նման երկու ձյան փաթիլ անգամ... եզակի, անկրկնելի գեղեցկություն: Մարդն էլ է էդպես, որպես անհատ` միշտ տարբեր ու եզակի, որպես «մասսա»... անհասկանալի մի «ձնակույտ», որ մեջ խորտակվում կամ ցեխախառը կորչում են անհատները: Պինդ է պետք պահել «ողնաշարը». էության հիմքն է: Ինձ թվում է` խնդիրները սկսվում են հենց նրանից, որ մենք կորցնում ենք մեր միջի երեխային, եւ ի՞նչ կապ ունի քանի տարեկան ենք` որքան էլ ծանր լինի հոգսը, պետք է ՎԱՌ պահել չարաճճի, տարբեր, ու ամենափոքր բանից ուրախացող երեխային մեր մեջ: Հ.Գ. եւ առահասարակ. գերադասելի է, որ ձմռանը ՁՅՈՒՆ ԳԱ»,- գրել էր նա։