Life.panorama.am-ի հետ այսօր իր գեղեցկության բանաձեւերով կիսվեց երգչուհի Հասմիկ Կարապետյանը:

 

«Նախ շնորհակալ եմ ինձ այս շարքում ընդգրկելու համար: Պետք է նկատեմ, որ կնոջ համար ամենաշքեղ գեղեցկությունը երիտասարդությունն է: Ինչ էլ մենք անենք, որքան էլ մեզ հետեւենք, որքան էլ թանկարժեք քսուքներ օգտագործենք, միեւնույն է, ամենաշքեղ եւ նախանձալի գեղեցկությունը հենց երիտասարդությունն է:

 

Միաժամանակ, պետք է չմոռանալ, որ ամեն տարիք ունի իր յուրատեսակ գեղեցկությունը, ուստի այն կանայք, ովքեր շատ ցավագին են տանում կյանքի նորմալ ընթացքին համաձայն մեծանալը, պետք է հասկանան, որ դա չի նշանակում, որ կինը գնալով կորցնում է իր հմայքը: Յուրաքանչյուր տարիք իր գեղեցկությունն ունի, իր հմայքը, իր խնամքի տարբերակները: Պետք է բնությունից մեզ տրվածը ընկալենք հնարավորինս հեշտ եւ հանգիստ, այդ ժամանակ տարիքային էտապներն էլ ցավոտ չեն լինի»,- նկատեց երգչուհին:

 

Շարունակությունը` այստեղ: