2020 թվականին Շանթ Քիրմիզյանի եւ Հասմիկ Կարապետյանի ընտանիքը կհամալրվի: Ամուսնական գեղեցիկ զույգը սպասում է երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն:

Գեղեցիկ կարգավիճակում գտնվող երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է հղիության լուրը՝ ասելով, որ շատ երջանիկ է:

«Որպես ուրախ ու բարի լուր՝ կցանկանամ բարձրաձայնել այս մասին: Աստված երկրորդ անգամ օրհնեց մեր ընտանիքը: Այլ մանրամասներ չեմ ցանկանում հայտնել՝ դրանք համարելով միայն իմը»,- նշել է երգչուհին:

Նշենք, որ զույգի առաջնեկը՝ Տաթեւը, օրեր առաջ դարձել է երեք տարեկան:

BRAVO.am