Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գայթակղիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին կարմիր, ծաղկային պրինտով տոպ է կրում, որն առանձնանում է խոչը լանջաբացվածքով։ Իջինը պարզ սանրվածք է ընտրել ու վառ դիմահարդարում, որի ընթացքում ընդգծել է շուրթերն ու աչքերը։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու բազմաթիվ հոճայոխսություններ արել. «Կին կրակ», «խոսքեր չկան»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում՝ տոպ, կաշվե շրջազգեստ։ Իջինն արձակել էր մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին. երգչուհին դիմահարդարման ընթացքում հաճախ է կարմիր շրթներկ ընտրում։ Կերպարն ամբողջացրել էր ոճային ակնոցը։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել. «Երբ հավերժ կարելի է նայել լուսանկարին»։