Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Նա շքեղ սանրվածքով է ու վառ շպարով, որն ընդգծել է գեղեցկությունը։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել հմայիչ դերասանուհուն. «Գեղեցկուհի», «խոսքեր չկան»։ Օգտատերերից մեկն էլ Լուիզային խնդրել է լուսանկար հրապարակել առանց դիմահարդարման:

 

Ավելի վաղ դերասանուհին ցույց էր տվել մազերի նոր գույնը։ Լուիզան սպիտակ հագուստ էր կրում, գեղեցիկ սանրվածքով էր եւ արտահայտիչ շպարով, որն ընդգծում էր գեղեցկությունը։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել էր խոշոր ականջօղերով։ «Նոր գույն»,- հրապարակումը մակագրել էր Լուիզա Ներսիսյանը, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին շռայլել նրան։