Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Մարիամը սպիտակ բլուզ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է, որն ընդգծում է գեղեցկությունը։ Սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններին դերասանուհին հետեւորդներին խնդրել է լավ ֆիլմեր առաջարկել։ Հետեւորդները ժապավեններ են առաջարկել ու չեն մոռացել հաճոյախոսություններ անել դերասանուհուն. «Խոսքեր չկան»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարիամը պատկերված էր սիրելիի՝ դերասան Գոռ Համբարձումյանի հետ։ Գեղեցիկ զույգը ձմեռային կերպարում էր։ Մարիամը սեւ բաճկոն էր ընտրել, մուգ գույնի գլխարկ, կերպարն ամբողջացրել վառ շպարով։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին սրտիկի տեսքով սմայլիկ էր օգտագործել, իսկ հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել նրանց։
Լուսանկարը՝ @n.arshakyan_photography