Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուասնկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Մարիամը գունավոր բաճկոն է կրում, սեւ սպորտային գլխարկ։ Նա նախապատվություն է տվել նուրբ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել երիտասարդ դերասանուհուն. «Նրբություն», «արեւ աղջիկ»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարիամը պատկերված էր սիրելիի՝ դերասան Գոռ Համբարձումյանի հետ։ Գեղեցիկ զույգը ձմեռային կերպարում էր։ Մարիամը սեւ բաճկոն էր ընտրել, մուգ գույնի գլխարկ, կերպարն ամբողջացրել վառ շպարով։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին սրտիկի տեսքով սմայլիկ էր օգտագործել, իսկ հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել նրանց։