Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին վանդակավոր զգեստ է կրում, որը համադրել է սեւ գոտու հետ։ Մարիամն արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ «Ատում եմ ցուրտը։ Ես ջերմություն եմ սիրում, արեւ, պայծառ եղանակ: Ես ձմռանը արջի նման քնում եմ: Ոչինչ չեմ ուզում անել, միայն քնել: Սառնությունը իմը չէ: Սիրելի եղանակիս համապատասխան մարդ եմ: Ես բնավորությամբ էլ սառը չեմ: Իսկ եթե զգացիք, որ սառն եմ, կխնդրեմ պատասխանը Ձեր մեջ փնտրել։ Իսկ ո՞ր եղանակն ես դու սիրում»,- գրել է նա։

 

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր սպորտային կերպարում։ Մարիամը սպիտակ շապիկ էր կրում, սեւ սպորտային գլխարկ։ Նա մեղմ շպարով էր, մազերն արձակված էին։ Իսկ հրապարակմանը կից դերասանուհին, դիմելով հետեւորդներին, գրել էր․ «Դասական, թե՞ սպորտային»: