Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ է կրում։ Նա հավաքել է մազերն ու նախապատվություն տվել գեղեցիկ շպարին։ Մարիամը լուսանկարի մեկնաբանություններում սրտիկի տեսքով էմոջի է օգտագործել, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել նրան. «Նրբություն», «գեղեցկուհի»։
Ավելի վաղ Մարիամը ներկայացել էր մուգ կապույտ երանգի կոստյումով, սպիտակ շապիկով։ Դերասանուհին նախապատվություն էր տվել նուրբ, բայց ընդգծված շպարին։ Նրա վարսերը գեղեցիկ հավաքված էին։ Հրապարակմանը կից Մարիամը գրել էր․ «Ե՞րբ է Ձեր ծննդյան օրը: Ես կարոտել եմ ամառը: Իրականում արեւի մարդ եմ: Չեմ ասի թե արեւ եմ (բնավորությամբ էլի), բայց սիրում եմ ջերմություն, տաքություն: Ինձ համար ամառն ու արեւը հոմանիշներն են։ Հուսամ կվայելենք այս ամառը, մոռանալով այն բացասական ու տխուր դեպքերը որոնք ներկայումս տեղի են ունենում։ Հ.Գ. մոռացա նշել՝ իմ ծնունդը նույնպես ամռանն է (հունիսի 8-ին)»։