Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հմայիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պուտավոր զգեստ է կրում, որը համադրել է լայնեզր գլխարկի հետ։ Դերասանուհին վառ շպարով է, շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Մարիամը խոշոր աքսեսուարներ է ընտրել՝ ականջօղեր։ «Ամենասիրունը եւ ինձ բնորոշողը 3-րդ նկարն է։ Ըստ ձեզ՝ ո՞րն է իսկական Մարիամը: 1. Նուրբ, միշտ ներդաշնակ։ 2. Ժպտուն։ 3. Խելառ, աննորմալ։ Հ.Գ. Նկարը Հայկո Հովհաննիսյանն է անմահացրել»,- գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր ավտոմեքենայում։ Նա սպիտակ վերնաշապիկ էր ընտրել, որը համադրել էր գլխաշորի հետ։ Մարիամը նախապատվություն էր տվել մեղմ շպարին, իսկ կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոցներ։