Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակլել, որն ուղեկցել է հետաքրքիր մեկնաբանությամբ։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մարիամը սեւ շապիկ է կրում եւ արտահայտիչ շպար է ընտրել։ «Երկար չեմ գրի... բացարձակ կապ չունի այս խոսքերը կարանտինի եւ տանը պարապ փիլիսոփայելու հետ: ԵԿԵՔ ՄԱՔՐԵՆՔ ՄԵԶ: Մաքրենք նախանձից, մաքրենք դիմացինի ունեցածին եւ հաջողություններին վատը կամենալուց: Ստեղծեք Ձերը: Աշխատեք եւ հասեք Ձեր նպատակներին: ՈՉ ՄԵԿԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ ԴՐԱՆՈՒՄ: Մեր նեգատիվը ուրիշի վրա եկեք չբարդենք: Ժպտացեք։ Ու ինչքան կարող եք, դրական եղեք: Սիրում եմ Ձեզ»,- գրել նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մարիամը պատկերված էր սիրելիի՝ դերասան Գոռ Համբարձումյանի հետ։ «Սեր»,- ջերմ լուսանկարն այպես էր մակագրել Մարիամը, որում առանց շպարի էր։