Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի եղբայրը՝ Ալբերտը, ով որպես ժամկետային զինծառայող մասնակցել է արցախյան պատերազմին, վերադարձել է տուն: Այս մասին դերասանուհին հայտնել է Ինստագրամի իր էջում` կից հրապարակելով հուզիչ տեսանյութ:
«Տանը միայն ես գիտեի եղբորս գալու մասին: Գնացի դիմավորեցի, եկա տուն մամային ասեցի Անահիտ Սանտուրյանն է գալիս, մամ: Դուռը բացվեց ու........
Հիստերիկ ծիծաղիս ու մորս արցունքների մեջ կար ցավ, տագնապ,սպասում, երազանք,բոլոր զգացողությունները խառնվել էին իրար: Աստված թող բոլոր ընտանիքներին պարգևի այս զգացողությունը : Ես շարունակում եմ աղոթել բոլորի համար: Բոլորն էլ իմ եղբայրներն են: Երազում եմ բոլորի վերադարձի և խաղաղ ապրելու մասին: Աստված բոլորիս հետ:
Հ.գ պապան քնած էր»,- ասված է հրապարակման մեջ: