Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է հումորիստ Միխայիլ Գալուստյանի հետ։

Աստղերը միասին հարսանեկան արարողություն են վարել, ինչից հետո Լուիզան համատեղ լուսանկար է տեղադրել Ռուսաստանում հայտնի ու սիրված հումորիստի հետ։ Մեկնաբանություններում Լուիզա Ներսիսյանը Միշա Գալուստյանին շնորհակալություն է հայտնել բեմում համատեղ վառ ժամերի համար։ Դերասանուհին, ինչպես միշտ, շքեղ կերպարում է. նա երկար, հետաքրքիր նախշերով զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Կերպարն ամբողջացնում են երեկոյան սանրվածքն ու խոշոր ականջօղերը։

 

Օրեր առաջ Լուիզա Ներսիսյանը ներկայացրել էր ոճային կտրուկ փոփոխությամբ։ Կադրում դերասանուհին վարդագույն երանգի վարսերով էր, վառ շպարով՝ ընդգծված աչքեր, նուրբ երանգի շուրթեր։ Նա սեւ շապիկ էր կրում։ Հրապարակմանը կից դերասանուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ամեն մի նորություն ՜լավ մոռացված հնություն է»։