Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր հոլովակ է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին վարդագույն շրջազգեստ է կրում եւ գեղեցիկ պրինտով տոպ։ Հագուստն ընդգծում է երգչուհու գեղեցիկ կազմվածքը։ Իջինը նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ «Որովհետեւ ձանձրալի է…»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է երիտասարդ երգչուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Շատ գեղեցիկ կազմվածք», «տպավորող աջիկ, պարզապես խոսքեր չկան, միայն հույզեր։ Կազմվածքը սքանչելի է»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր արծաթափայլ զգեստ, որը ոտքի հատվածում բավականին համարձակ բացվածքով էր։ Այն ընդգծել էր երգչուհու սլացիկ կազմվածքը։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում Իջինն անգլերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․ «Հոգնել եմ անկողնում պառկելուց, այնպես որ փորձենք հատակը»։