Պարուհի VARDA-ն նոր հոլովակ է հրապարակել ու արժանացել հետեւորդների հաճոյախոսություններին։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում հայազգի պարուհին արձակել է գանգուր մազերն ու առանց շպարի է։ Նա ոսկեգույն ականջօղեր է կրում, իսկ հրապարակումը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Եթե փոխվել, ապա միայն դեպի ավելի լավը»։ Հետեւորդները շտապել են դրական խոսքեր ուղղել նրան. «Շատ գեղեցիկ աղջիկ, շքեղ տեսք», «անիրական գեղեցկություն»։