Պարուհի VARDA-ն նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում պարուհին սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Մեկնաբանություններում VARDA-ն պատմել է մանկության տարիներին կարդացած երեք գրքերի մասին, որոնք ազդել են իր վրա։ Նա նշել է, որ Ժյուլ Վեռնն այդ տարիներին եղել է իր սիրելի գրողը, որի գրքերն իր կամքով էր կարդում։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Անհավանական»։