Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիան սպիտակ զգեստ է կրում, որը ոտքի շրջանում առանձնանում է հետաքրքիր կտրվածքով։ Դերասանուհին արձակել է մազերը, բնական շպար ընտրել։ «Չէ, իհարկե նկարից չի զգացվում, որ ես թաց ու փոշոտ եմ, որ հոգնած ու քաղցած եմ, որ վախեցած, բայց միեւնույն ժամանակ շատ պոզիտիվ եմ, որ նկարից րոպեներ առաջ գիժ եղանակի դեմ էի պայքարում»,- գրել է նա։
Օրերս հրապարակված կադրերում Լիան մեծ ճամպրուկներով էր։ Նա կրում էր կիսատաբատ, ամառային բլուզ։ Դերասանուհին հավաքել էր վարսերը, նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից Լիան հիշել էր եվրոպական երկրներում իր ճամփորդության մասին։ Նա գրել էր. «Անցած տարի այս օրերին, ես 52 կիլոգրամ քաշով աղջիկ, իմ մեծ ճամպրուկը-50 կիլո, միջին ճամպրուկը-40, ուսապարկս 22, և ձեռքիս 3 կիլո քաշով պայուսակ, Եվրոպայում գնացքով ճամփորդում էի միայնակ։ Մոլորված ու միքիչ վախեցած։ Հպարտ ու հիացած։ Ու ամեն գնացք փոխելուց, հայացքով բարի, բայց միևնույն ժամանակ բոյով ու թիկնեղ մեկին էի փնտրում, որ օգներ ինձ այս 2 ծանր ճամպրուկները բարձրացներ/իջացներ։
Եթե նրանք նախապես իմանային, թե ինչ ծաաանր են նրանք հաստատ ժպիտով կհրաժարվեին կամ էլ չէ, հաստատ չէին մերժի իմ նման ժպտերես, բարի մեծ աչուկներով՝ մոլորված ու միայնակ ճամփորդուհուն։ Ի՞նչ եք կարծում՝ ինչեր էի գնել Եվրոպայից, որ այդքան շաատ ու ծանր էր ճամպրուկներս։ (Ի դեպ ես Հայաստանից մեկնել էի 1, թեթև ճապրուկով»։