Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որն այժմ հանդես է գալիս «Երկուսով» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գայթակղիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է ուլտրակարճ կիսաշրջազգեստ, ամառային վերնաշապիկ, ինչն էլ համադրել է բարձրակրունկների ու պիջակի հետ։ Դերասանուհին մեղմ շպարով է, գեղեցիկ վարսահարդարմամբ։ Նոր հրապարակմանը կից Իննան դիմելով հետեւորդներին՝ կատարել է հետեւյալ գրառումը․ «Ամառ լիներ, ԲԼՈՆԴ լինեի, @aminavagyan -ն էլ կողքս լիներ...Նշիր քո ամենասիրելի եղանակը....»։