Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Իր Instagram-ում սիրված երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդների ու երկրպագուներին ներկայացել է քնքուշ ու ոճային կերպարում։ Լուսանկարում տաղանդավոր երգչուհին կրում է սեւ բլուզ, բարձր գոտկատեղով ջինսե տաբատ։ Սիրուշոն արձակել է վարսերն ու նվազագույն շպար ընտրել։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում է ականօղը։ Հրապարակմանը կից երգչուհին պատմել է իր սեփական՝ Pregomesh ապրանքանիշի նոր հավաքածուի մասին․
«Ցանկությունն այսպիսինն էր. համալրել մեր հավաքածուն ամենօրյա և երեկոյան օղերով։ Այս օղերից յուրաքանչյուրը մտածված և ստեղծված է այնպես, որ ավելի ընդգծի և գեղեցկացնի կնոջ դիմագծերը, ինչպես նաև յուրահատուկ ոճ և փայլ ավելացնի յուրաքանչյուր ոճի հագուստի։ հավատարիմ մնալով մեր սկզբունքներին՝ պահպանել ենք հայկական էլեմենտները և ավելացրել այսօրվա շունչը:
Ներկայացված օղերը տարբեր են, ինչպես տարբեր է կնոջ էությունը՝ նուրբ, եթերային, մեղմ, գրավիչ, շքեղ, ուժեղ... Մեր զարդերը կոչված են ընդգծելու 21-րդ դարի հայ կնոջ բնավորությունն ու էությունը, նրա արժեքներն ու գեղեցկությունը՝ անկախ տարիքից»:
«Սիրուն», «Գեղեցկություն», «Շքեղ», «Ոճային», «Սիրունության եւ նրբության համատեղում», «Անկրկնելի Սիրուշո», - կադրին կից գրել են հետեւորդները։
Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին ներկայացել էր սպորտային կերպարում։ Լուսանկարն արված էր Երեւանում, ինչի մասին նա հիշատակել էր գրառման մեջ։ Հրապարակմանը կից երգչուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Քաղաք, որն ինձ ոգեշնչում է», ապա հավելել է #Երեւան հեշթեգը։