Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ ու ոճային կերպարում։ Սիրուշոն կադրում կրում է երկնագույն վերնաշապիկ, կարմիր կիսաշրջազգեստ։ Կերպարը համալրել են նրա՝ «Պռեգոմեշ» ապրանքանիշի գեղեցիկ զարդերը։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ գրությամբ սեւ բլուզ էր կրում։ Սիրված երգչուհին արձակել էր մազերը եւ նվազագույն դիմահարդարմամբ էր։ «Գնում եմ Լոս Անջելես։ Կհանդիպենք նոյեմբերի 23-ին»,- հրապարակումը մակագրել էր նա։