Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին արեւային ակնոց է կրում։ Նա արձակել է մազերը, նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոցներ։ «Ինչպե՞ս եք այսօր»,- հետեւորդներին հարցրել է երգչուհին։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարն արվել էր Դուբայում։ Սիրված երգչուհին սեւ, համարձակ բացվածքով ամառային զգեստ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, բարձրակրունկ կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ պայուսակ, ականջօղեր եւ վզնոց։ Մեկնաբանություններում Արմինկան գրել էր․ «Հեղինակը՝ Ավետ Բարսեղյան»։