Հայկական շոու-բիզնեսի ամենաոճային երգչուհիներից մեկը՝ Արմինկան, սոցիալական ցանցի իր էջերի հետեւորդներին պարբերաբար հիացնում է իր թրենդային look-երով: Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակած կադրերում երգչուհին պատկերված է սրճարանում։ Նրա առջեւ դրված է մեկ գավաթ սուրճ, ինչի մասին էլ նա հիշատակել է հրապարակմանը կից արված գրառման մեջ։ Երգչուհին լուսանկարում կրում է ճերմակ շապիկ, վարդագույն պիջակ։ Նրա կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Կադրին կից նա գրել է․ «Ամենասիրելի ըմպելիքը»։