Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին Instagram-յան էջում հրապարակված կադրերում պատկերված է սուրճ խմելիս։ Երգչուհին սպիտակ հագուստ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Կերպարն ամբողջացրել է նուրբ շպարը, որն ընդգծել է երգչուհու գեղեցկությունը։ «Ես սրճամոլ եմ, իսկ դո՞ւ»,- լուսանկարը մակագրել է հմայիչ երգչուհին։

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Երգչուհին, ինչպես միշտ, ոճային հագուստ էր ընտրել։ Նա բաց գույնի, պատռված ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ թեւնոցներ, եւ նուրբ շպարը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել. «Ճաշակով, միշտ էլեգանտ Արմինկա», «անթերի գեղեցկություն»։