Հայտնի երգչուհի Սիրոշոն նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Շիրակի մարզում։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է երեխաների հետ։ Նա ոճային կերպարում է՝ վառ շրջազգեստ, սպիտակ տոպ եւ նախշազարդ ժիլետ։ Սիրուշոն նախապատվություն է տվել հյուսքերին եւ խոշոր աքսեսուարներ ընտրել՝ վզնոց եւ լայնեզր գլխարկ։ «Գյումրի»,- մեկնաբանությունների հատվածում գրել է Սիրուշոն՝ սրտիկի տեսքով սմայիկ օգտագործելով։

 

 

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Սիրուշոն սեւ վերնաշապիկ էր կրում, ծաղկավոր վերնազգեստ, կերպարն ամբողջացնում էր լայնեզր գլխարկը։ Սիրուշոն մեղմ շպարով էր։ Իսկ ամառային կադրին կից երգչուհին անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Ո՞ր թվականին է եղել ձեր #SummerLove-ը»։