Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։
Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է Գյումրի քաղաքից։ Դերասանն աշնանային, մուգ երանգի հանդերձանքով է, նստած է փողոցի նստարանին։ Մկրտիչ Արզումանյանը հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում գրել է․ «Ռուսթավելի»։
Ավելի վաղ դերասանն անդրադարձել էր վերջին շրջանում ամենաքննարկվող ֆիլմերից մեկին՝ «Ջոկեր»-ին։ Instagram-ում հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված էր գրիմով եւ բեղերով։ «Հայկական Ջոկերը»,- կադրերը մակագրել էր նա։