Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։
Այս անգամ եւս նա զվարճալի լուսանկար է տեղադրել ու մեկնաբանել իրեն բնորոշ ձեւով։ «Պապ, տոնածառը կդնե՞ս։ - Բա յարգե…»,- գրել է նա։ Հետեւորդները շտապել են մեկնաբանել լուսանկարը՝ նշելով, որ տոնածառը յուրօրինակ է։