Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ներկայացումից առաջ։ Դերասանը սեւ-սպիտակ կադրին կից գրել է․ «Ներկայացումից առաջ, մտազբաղ․․․»։ Մկրտիչ Արզումանյանի հետեւորդներն այս անգամ եւս շատ ակտիվ են գտնվել եւ կրկին անգամ դրական մեկնաբանություններ են կատարել հրապարակմանը կից։