Սիրված դերասանը միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։
Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում տաղանդավոր ու սիրված դերասանը կրում է սեւ հանդերձանք եւ ծաղրածուի գլխարկ։ Հրապարակմանը կից տաղանդավոր դերասանն անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Շնորհավոր նոր կարանտին»։
Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մկրտիչ Արզումանյանն առաջին մանրամասներն է հայտնել «Ֆեյք մամա» սիթքոմի ստեղծագործական ընթացքի ու իր հերոսի նոր գծերի մասին: «Ֆեյք պապա»-ն առաջին եթերաշրջանի շարունակական գիծը կպահպանի, բայց հերոսները կհայտնվեն նոր` զավեշտալի ու արկածային իրավիճակներում.
«Մեր ստեղծագործական թիմին այս եթերաշրջանում միացել է նաեւ իմ վաղեմի ընկերը` շատ լավ մասնագետ Աշոտ Աբրահամյանը, որի հետ բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել` «Ալաբալանիցա», «Կարգին սերիալ», «Գոշա», «Փախիր կամ ամուսնացիր», եւ շատ ուրախ եմ, որ այս նախագծում էլ միասին ենք աշխատելու»:
Ինչ վերաբերում է կերպարային փոփոխություններին` դերասանը նշում է` Վրեժը կվերադառնա նորություններով.
«Փոփոխություններ, իհարկե, կան, առանց դրանց հնարավոր չէ: Նա մարդ է, որն ունի բազմաթիվ խնդիրներ. այդ կերպարին առանց այդ խնդիրների հնարավոր չէ պատկերացնել: Այստեղ իրավիճակներն էլ այլ են, դերասանական խաղի առումով անընդհատ մտածում եմ նորություններ անելու մասին, ինչին կնպաստի նաեւ սցենարը, որը շատ հետաքրքիր է, իրավիճակային յուրահատուկ զարգացումներ ունի, ստիպում է անել այնպիսի բաներ, որոնք չեմ արել առաջին մասում»: