Հայտնի երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Մոնրեալում։ Երգչուհին, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, սպիտակ բլուզ է կրում եւ զոլավոր շրջազգեստ միջին երկարությամբ։ Սիրուշոն հագուստը համադրել է վառ՝ կարմիր գույնի բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն եւ աքսեսուարները։