Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը մասնակցել է Chanel’s Metiers d’art 2019-2020 նորաձևության ցուցադրությանը: Միջոցառումը տեղի է ունեցել Փարիզում, գրում է Daily Mail-ը:
24-ամյա մոդելը փայլել է պոդիումի վրա շողշողացող թվիդե կոստյումով, որը բաղկացած էր պիջակից և կիսաշրջազգեստից:
Պիջակը մոդելը կրել է մերկ մարմնի վրա, որին բացառությամբ մի քանի շարք ուլունքների, ոչինչ չի եղել: Մոդելի իրանը զարդարել է մի քանի շարք մարգարիտներից բաղկացած գոտին:
Հադիդը կերպարը լրացրել է Chanel-ի լոգոներով ականջօղերով և փոքր բանտերով սև կոշիկներով: