Մոդել Ջիջի Հադիդը դարձել է կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի գործով երդվյալ ատենալակների թեկնածու, հայտնում է The Guardian-ը։
Վերջերս Instagram-յան էջում մոդելը հայտնել է այդ նորության մասին։ Նա հրապարակել է Նյոր Յորքի դատարանի ծանուցագիրը։ «Այս շաբաթ երազանքը կատարվել է։ Ինձ վստահում են դատարանում երդվյալ ատենակալի պարտականությունները։ Չեմ հասկանում՝ ինչու է դա այդպես շոկի ենթարկել ինձ»,- ավելի վաղ գրել էր աստղը։
Մոդելը զրույցի ընթացքում պատմել է, որ ճանաչում է Վայնշտեյնին, ինչպես նաեւ Սալմա Հայեկին եւ Կարա Դելեւինին, որոնք նախկինում պրոդյուսերին մեղադրել են ոտնձգության մեջ։ «Ես կարծում եմ, որ ամեն դեպքում կարող եմ պահպանել օբյեկտիվությունը»,- հայտարարել է Հադիդիը, երբ դատավորը հարցրել է՝ կարող է արդյոք նա անկողմնակալ լինել պրոցեսի ընթացքում։