Հղիության գրեթե բոլոր 9 ամիսների ընթացքում 25-ամյա Ջիջի Հադիդը չի ներկայացել հանրությանը եւ չի պատմել առաջնեկի լույս աշխարհ գալու նախապատրաստման մասին: Հուլիսին մոդելը Instagram-ի հետեւորդներին հայտնել էր, որ կպատմի կյանքի այս կարեւոր ժամանակահատվածի մասին եւ ցույց կտա լուսանկարներ, երբ կգա հարմար պահը... եւ պահեց խոստումը:
Ինչպես ենթադրում է մամուլը, Ջիջին մայր կդառնա սեպտեմբերին, եւ երեխայի ծնվելուց մեկ ամիս առաջ նա համացանցում բազմաթիվ կադրեր է հրապարակել ֆոտոշարքից: Իսկ այսօր նա կիսվել է մի քանի թարմ լուսանկարներով եւ տեսանյութով, որոնք արվել են այդ աշխատանքի ժամանակ։
Մոդելի խոստովանությամբ՝ հղիության ընթացքում լուսանկարվելը շատ հոգնեցուցիչ է եղել. նա հոգնել է ավելի շատ, քան այլ ժամանակ։ Այդ լուսանկարներին կից նա նշել է, որ լուսանկարներն արվել են հղիության 33-րդ շաբաթվա ընթացքում։
Ջիջիի երեխայի հայրը նրա 27-ամյա սիրեցյալ՝ Զեյն Մալիկն է։ Արդեն հայտնի է, որ զույգը դուստր կունենա: