Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը, ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրում նա պատկերված է երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ, որի հետ ջերմ ընկերական հարաբերություններ ունի։ Անահիտ Սիմոնյանը հետաքրքիր նախշերով, կարճ զգեստ է ընտրել, որն ընդգծել է նրա կազմվածքը։ Լիլիթ Բաբասյանը դասական կերպարում է. Նա կոստյում է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերն ու պայուսակը։ «Իմ գեղեցկուհի ընկերուհին»,- մեկնաբանություններում գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված էր որդու հետ։ Նա սպորտային կերպար էր ընտրել՝ շորտ, լայն բլուզ, սեւ վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում էին մարզակոշիկները։ Լիլիթ Բաբասյանը նախապատվություն էր տվել սեզոնի ամենաթրենդային պայուսակներից մեկին։ Լուսանկարը մեկնաբանված չէր։