Առողջ և որակյալ սեռական հարաբերությունները կարող են հեքիաթի վերածել յուրաքանչյուր զույգի կյանքը, սակայն այսօր սակավ չեն դեպքերը, երբ զույգը երջանիկ չէ կնոջ կամ տղամարդու մոտ սեքսուալ խանգարումների պատճառով: Հայ ընտանիքներում սովորաբար յուրաքանչյուր խնդիր, որ վերաբերում է սեռական կյանքին, սեքսուալ առողջությանը, ներդաշնակ հարաբերություններին, կապվում է կնոջ հետ: Այս թյուր ըմբռնումը մշտապես հերքվել է սեքսոպաթոլոգների կողմից, որոնք միաբերան նշում են, որ զույգի սեռական կյանքի որակը հավասարաչափ կախված է թե տղամարդուց, թե կնոջից: Սեքսուալ դիսֆունկցիա կարող է ունենալ մեզնից յուրաքանչյուրը` անկախ տարիքից, սեռից, սոցիալական շերտից: Այս կարևոր խնդրի մասին LADYNEWS.am-ին պարզաբանումներ տվեց Երևան քաղաքի գլխավոր սեքսոպաթոլոգ Կարեն Թոփչյանը:
Նախ՝ այն մասին, թե ինչ է սեռական դիսֆունկցիան. «Սեքսուալությունը ֆիզիկական, հուզական, հոգեբանական գործողությունների և ազդեցությունների ուղղվածություն է, որը հետապնդում է ստանալ սեռական հաճույք և բնորոշվում է նաև հաճույք ստանալու հաճախականության մղումով: Մարդու սեռական ֆունկցիան բաժանում ենք 2 մասի' ռեկրեատիվ' սեռական հաճույքի ապահովումը, և պրոկրեատիվ' սերնդի շարունակման ֆունկցիաները: Եթե խոսենք ռեկրեատիվ դիսֆունկցիայի մասին, պետք է նշել, որ տղամարդու և կնոջ սեքսուալ խանգարումներն այլ են, դրանք շաղկապված են բոլորովին տարբեր խնդիրների հետ»:
Ի հակադրություն մեր մեջ կարծրացած այն մոտեցմանը, որ կնոջ սեքսուալ դիսֆունկցիան գրեթե միշտ կապված է հեշտանքի և դրա բացակայության հետ, սեքսոպաթոլոգը նշեց, որ կանանց սեռական դիսֆունկցիան հիմնականում կապված է բարոյահոգեբանական խնդիրների հետ, որոնք կարող են առաջանալ մինչամուսնական շրջանում` ոչ պատշաճ սեռական դաստիարակության ունենալու պատճառով: «Շատ կարևոր խնդիր է մարմնասեռական և հոգեսեռական զարգացումը, որոնք պետք է ներդաշնակ լինեն մինչ առաջին սեռական հարաբերությունը: Լինում են դեպքեր, երբ 24- ամյա աղջիկն ամուսնանում է, բայց հոգեսեռական զարգացածությունը գտնվում է դեռ 11 տարեկան երեխայի հասունացման աստիճանին, կամ մարմնասեռապես 24 տարեկան կինը կարող է լինել 14 տարեկան աղջկա մարմնասեռական հասունացման աստիճանին. նույնիսկ չգիտի իր սեռական օրգանները, ոչ տեսել է հայելու մեջ, ոչ շոշափել է, վախենում է դիպչել, ոչ գրքերի մեջ է նայել… Այսպիսի կանայք, որպես կանոն, ունենում են սեռական դիսֆունկցիա»: Սեքսոպաթոլոգի խոսքով՝ կանանց սեքսուալ դիսֆունկցիան հիմնականում կապված է սեռական ցանկության կորստի կամ բարձր սեռական պահանջի, սեռական ֆունկցիայի հանդեպ բացարձակ ձգտում չունենալու (նույնիսկ զզվածության աստիճանի), սեռական ակտի ժամանակ ուժեղ ցավեր ունենալու և հեշտանքի խախտումների հետ:
«Սրանք հիմնական խնդիրներն են, սակայն հաճախ դիմում են նաև վագինիզմի պատճառով, երբ կինը վախենում է սեռական հարաբերություններից: Լինում են զույգեր, որոնք տարիներ շարունակ ամուսնացած են , բայց սեռական կյանքով չեն ապրում, քանի որ կինը վախենում է սեռական հարաբերություններից: Սա վիրգոգամիա է կոչվում' կույս ամուսնություն: Դիմում են նաև սեռավարակային շեղման դեպքում»:
Մարմնասեռական զարգացումից անմիջապես հետո տղամարդը կարող է հենց առաջին սեռական հարաբերությունից մաքսիմալ հաճույք ստանալ, հեշտանք ապրել, անգամ եթե դա լինի մաստուրբացիոն ակտ, այսինքն' ինքնաբավարարում: Կնոջ մոտ սեքսուալությունն առաջանում է որոշակի սեռական փորձ ձեռք բերելուց հետո: Ի տարբերություն տղամարդկանց, որոնց սեռական ֆունկցիան ի սկզբանե որոշակիորեն ծրագրված է, կնոջ սեքսուալությունը կախված է մերձեցումների քանակից, զույգի սեռական ներդաշնակությունից: «Եթե, օրինակ, վերցնենք սեռական ներդաշնակության ֆիզիոլոգիական գործոնները, այստեղ կարող են խնդիրներ լինել սեռական օրգանների անատոմիկ չափսերի անհամապատասխանության, ֆունկցիոնալ պարամետրերի խախտումների: Ենթադրենք՝ տղամարդը վաղաժամ սերմնաժայթքում ունի, իսկ տվյալ կնոջ սեքսուալությունն արթնացնելու համար նրան որոշակի ժամանակ և ճիշտ մոտեցում է պահանջվում. այս զույգը չի կարող ներդաշնակ սեռական կյանք ունենալ: Տղամարդը մեծ դերակատարում ունի կնոջ սեքսուալության դրսևորման, զարգացման հարցում»:
Ինչպես ասում է բժիշկը, թե տղամարդկանց և թե կանանց սեքսուալությունն ունի ուժգնության 3 աստիճան' թույլ, միջին և ուժեղ: Եթե ուժեղ սեքսուալություն ունեցող կինը մերձենա միջին կամ անգամ թույլ սեքսուալություն ունեցող տղամարդու հետ, անգամ թույլ հպումից կարող է հեշտանք, բավարարության զգացում ունենալ: Եթե թույլ սեքսուալություն ունեցող կին է, նրան պետք է երկարաժամկետ սեռական ակտ, իսկ տղամարդը վաղաժամ սերմնաժայթքում է ունենում. այս դեպքում զույգը սեռապես անհամատեղելի է: Լինում են նաև դեպքեր, երբ տղամարդու սեքսուալ դիսֆունկցիան' տվյալ դեպքում վաղաժամ սերմնաժայթքումը, բնավ չի խանգարում հաճելի սեռական ակտի ընթացքին, քանի որ կինը ևս շուտ է բավարարվում, ունի ուժեղ սեքսուալության մակարդակ:
«Կնոջ սեքսուալությունն իհարկե անդրադառնում է տղամարդու սեքսուալ ֆունկցիայի վրա: Եթե կնոջ մոտ բացակայում է սեքսուալ նախաձեռնությունը, ստեղծագործ մոտեցումը սեռական կյանքի հանդեպ, ապա ամենաառողջ տղամարդու մոտ անգամ որոշ ժամանակ հետո կիրքի խամրում է սկսվում: Կանայք մտածում են, թե տղամարդիկ միշտ կարող են բավարարել իրենց սեռական ցանկությունները, մեխանիզմի պես միշտ պատրաստ սեռական հարաբերության մեջ մտնել, բայց դա թյուր կարծիք է: Միապաղաղ սեռական կյանքն ամենաուժեղ սեքսուալություն ունեցող տղամարդու մոտ անգամ սեռական դիսֆունկցիա կարող է առաջացնել: Այստեղ կարևոր է, որ կանայք հետաքրքրություն մտցնեն սեռական հարաբերությունների մեջ, կարողանան չսահմանափակել իրենց զուգընկերոջ ցանկությունները, ազատակամ լինեն սեքսի մեջ, վերացնեն տաբուները: Կնոջ սեքսուալության դրսևորումը նոր հնարավորություններ է ստեղծում տղամարդու սեռական ֆունկցիայի ուժգնացման համար»:
Սեքսոպաթոլոգի կարծիքով՝ տղամարդու սեքսուալ դիսֆունկցիայի պատճառ կարող է դառնալ կնոջ`սեռական զարգացածության ցածր մակարդակը, կնոջ մեղադրանքները, հոգեբանական ճնշումները զուգընկերոջ վրա: «Տղամարդու ամենամեծ արժանապատվությունն իր սեքսուալությունն է: Եթե կինը դիպչում է տղամարդու համար այդքան արժեքավոր կետին, դա կարող է մեծ վիրավորանք լինել նրա համար: Երբեք պետք չէ ասել, թե քո առնանդամը փոքր է, քո սերմնաժայթքումը վաղաժամ է, էրեկցիադ լիարժեք չէ: Տղամարդն այլևս ցանկություն չի ունենա տվյալ կնոջ հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել: Այ հենց այսպիսի դեպքերում է, երբ տղամարդը փնտրում է մի 3-րդ անձի, ով ի հակադրություն իր կնոջ, սիրում է նրան, գովաբանում, հաճելի խոսքեր ասում և այլն: Սակայն այս հարցը միակողմանի չէ, և շատ հաճախ սեռական կյանքի խանգարման համար մեղավոր են տղամարդիկ, ովքեր քիչ ուշադրություն են դարձնում նախնական գուրգուրանքին, մեղմ չեմ զուգընկերուհու հետ, կոպիտ են և պարտադրող սեքսում: Լինում է նաև, որ տղամարդիկ թուկլ չեն տալիս իրենց կանանց հետ զբաղվել այնպիսի սեքսով, ինչպես կզբաղվեին, օրինակ, սիրուհու հետ»:
Սեռական տաբուները նույնպես կարող են հանգեցնել սեքսուալ դիսֆունկցիայի: Հայ ընտանիքներում սեռական տաբուները սովորականից շատ են: Միակ նախընտրելի տարբերակը սեքսի ավանդական դիրքն է: «Համատարած ինֆորմացիայի մեջ անգամ շատերը չգիտեն տարրական բաներ, օրինակ՝ չգիտեն զուգընկերոջ էրոգեն գոտիների մասին: Լինում են դեպքեր, երբ զույգը դիմում է` սեռական կյանքի ոչ լիարժեքության գանգատով, իսկ երբ հարցնում ես, թե ինչ դիրքերով եք դուք սեքսով զբաղվում, զարմացած հարցնում են, թե բացի ավանդական դիրքից, էլ ինչպես կարող է լինել, կամ բացի շուրթերից էլ որտեղ պետք է համբուրել»:
Բժիշկը խորհուրդ է տալիս զույգերին զրուցել միասին սեքսուալ ցանկությունների, պատկերացումների մասին: Սա կօգնի հետզհետե արթնացնել երկկողմանի սեքսուալությունը, առողջ և ցանկալի սեռական հարաբերություններ ունենալ: «Տղամարդկանց սեքսուալխանգարումների պորֆիլակտիկայիհարցում մեծ դեր ունեն կանայք: Հաճախ մենք ինքներս զրուցում ենք մեզդիմածտղամարդկանց կանանց հետ, խորհուրդներ տալիս, թե ինչ փաղաքշանքներով, ինչ խոսքերովկարելի է ազդել տղամարդուսեքսուալ կարողության, ցանկության վրա: Կարելի է ոգևորելտղամարդուն ամենահասարակ խոսքերով, ասել, որ նա հիանալիբավարարում է ձեզ, որ ձեզհաճելի է նրա հետ մերձեցումը, որ այս անգամ նրա էրեկցիան շատ ուժեղ էր և այլն»:
Կանանց սեքսուալ դիսֆունկցիան հաճախ կապում են հեշտանքի հետ: «Ի տարբերությունտղամարդկանց, կանայք միշտ չէ, որսեռական հարաբերության արդյունքում հեշտանք ենապրում: Բացի դրանից` ինչքան կին, այնքան հեշտանքի ձև: Նրանցիցյուրաքանչյուրը կարողէ ամենատարբեր զգացողությունն ունենալ այդ պահին, երբ հաճույքի գատագաթնակետում է:Տղամարդուկոպտությունը հաճախ կարող է բերել կնոջ մոտ հեշտանքի բացակայության: Եթեկնոջ նպատակն ի սկզբանե հեշտանք ստանալնէ, ապա դրա բացակայությունը նրա մոտլուրջ սեռական դիսֆունկցիայի կբերի: Լինում են նաև կանայք, ովքեր ի սկզբանեայդպիսինպատակ չեն դնում, այլ ուզում են իրենց սիրելիի հետ համբուրվել, գուրգուրել, սեռականհարաբերության մեջ մտնել, ստանալ հաճույք, նրանք կարող են շատ ներդաշնակ սեռականկյանք ունենալ նաև առանց հեշտանքի:»
Անկողնում տարրական խնդիրներից խուսափելու համար հետևեք սեքսոպաթոլոգ Կարեն Թոփչյանի խորհուրդներին. «Ուզում եմխորհուրդ տալ բոլոր կանանց չզբաղվել միապաղաղ սեքսով, լինելկոկետ, հետաքրքրասեր, սիրալիր, նոր երանգներ մտցնելսեռական հարաբերությունների մեջ:Իսկ տղամարդիկ թող ավելի ուշադիր լինեն կանանց հանդեպ, ուսումնասիրեննրանցքմահաճույքները, հանդուրժեն դրանք: Ներդաշնական ամուսնական զույգ կարող է ստեղծվելերկկողմանի մեծ ցանկությանև աշխատանքի դեպքում»: