Մոտ ապագայում հնարավոր է՝ նոր սեքսուալ կողմնորոշում հայտնվի՝ թվային սեքսուալություն, հայտարարում են Կանադայում Մանտիոբայի համալսարանի էթիկայի մասնագետները: Նրանք հոգեթերապևտներին զգուշացնում են հաճախորդների ապագա հոսքի մասին, ովքեր կտառապեն սեքս-ռոբոտների նկատմամբ և վիրտուալ իրականության մեջ հարաբերությունների հակումով: Ուսումնասիրությունը հրապարակվել է Journal of Sexual and Relationship Therapy-ում:
Աշխատանքի հեղինակները բացատրում են, որ թվային սեքսուալները մարդիկ են, որոնց սեռական հակումը կապված է վիրտուալ աշխարհի հետ: Ժամանակակից աշխարհում այդ կրքի բավարարման համար գնալով ավելի նոր հնարավորություններ են հայտնվում՝ եռաչափ վիդեո, որոշ համակարգչային խաղեր, ռոբոտացված սեքս-տիկնիկներ և այլն:
«Սեքս-ռոբոտները ճանապարհին են: Մարդիկ սերտ կապեր կհաստատեն իրենց ռոբոտ-զուգընկերների հետ: Դրանք պատվերով կպատրաստվեն՝ մարդկանց յուրաքանչյուր ցանկություն բավարարելու համար»,- հայտնում են գիտնականները: