Նիհարացած Ջեսիկա Սիմփսոնը սոցցանցերում սեքսուալ սելֆիով ցուցադրել է իր սլացիկ եւ արեւայրուքով մարմինը։
42-ամյա երգչուհին կերպարանք է ընդունել հայելու առջեւ՝ բիկինիով ցուցադրելով իր բարեմասնությունները։ «SKIMS Swim + @jessicasimpson Shoes = Neon Energy»,- հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է նա։
Երեք երեխաների մայրը շարունակում է նիհարել՝ երրորդ երեխայի ծնվելուց վեց ամսվա ընթացքում նիհարել է 45 կիլոգրամով։ Երգչուհին աշխատել է մարզիչ եւ The Body Reset Diet-ի հեղինակ Հարլի Պաստերնակի հետ՝ քաշը կորցնելու եւ մարզավիճակը պահպանելու համար: