Մեգան Մարքլի ընկերուհին տոնախմբությանը բերել Էր մի պայուսակ, որի միջից վառ փաթեթավորում Էր երեւում: Սոցցանցերի օգտատերերին դժվար չԷր դրա գույնով ենթադրություն անելը:

Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի առաջնեկի մոտալուտ ծննդյան կապակցությամբ կազմակերպված երեկույթի ժամանակ նկատել են մի ընծա, որը մատնանշում Է փոքրիկի սեռը: Պապարացիներին հաջողվել Է լուսանկարել հետաքրքրական առարկան: Լուսանկարները հրապարակել են Just Jared պորտալում:

 

 

Խոսքը վերաբերում Է այն պայուսակին, որը եղել Է ապագա մոր հյուրերից մեկի՝ դերասանուհի Էբիգեյլ Սփենսերի ձեռքին: Դրա միջից երեւում Էր նվերի վառ-երկնագույն փաթեթավորումը: Ամուսնական զույգի երկրպագուների եզրակացությունն ակներեւ Է՝ տղա Է ծնվելու:

Ինչպես ավելի վաղ գրել Է Լայֆը, հանուն այս հանդիպման Սասեքսի դքսուհին գաղտնի ժամանել Էր Նյու Յորք: Երեկույթի հյուրերի թվում Էին թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը եւ մենակատար Ջեսիկա Մալրունին: Հարիի եւ Մեգանի ընտանիքում առաջին երեխային սպասում են արդեն այս գարնանը: