Քեթի Փերին, ինչպես հայտնի է, Օռլանդո Բլումից սպասում է իր առաջնեկին։ Ապագա երեխայի սեռի մասին աստղային զույգը վերջերս է իմացել եւ որոշել է երկրպագուների հետ կիսվել ուրախ նորությամբ:

 

Instagram-ի իր էջում երգչուհին հրապարակել է ժպտացող Օռլանդոյի զվարճալի լուսանկարը, որի դեմքը պատված է նուրբ վարդագույն կրեմով: «Նա աղջիկ է», — գրել է Քեթին, որը մարտի սկզբին Ավստրալիայում կայացած համերգի ժամանակ երկրպագուներին խոստովանել է, որ երազում է դստեր մասին: